Անգլիայի Պրեմյեր լիգայի 15-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» «Էնֆիլդ» ստադիոնում մրցեց «Էվերտոնի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 5:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ:
«Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին: Աչքի ընկան նաև շվեյցարացի կիսապաշտպան Շերդան Շակիրին, սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն և հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը:
«Էվերտոնի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի պաշտպան Մայքլ Քինը և բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը:
«Լիվերպուլը» 43 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» 14 միավորով 18-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 15-րդ տուր
«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 5:2
Դիվոկ Օրիգի, 6, 31, Շերդան Շակիրի, 17, Սադիո Մանե, 45, Ժորժինյո Վեյնալդում, 91 - Մայքլ Քին, 21, Ռիշարլիսոն, 45+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում