12:17  ,  3 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնան» «Ոսկե գնդակների» քանակով առաջ անցավ «Ռեալից»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ստացած 6-րդ «Ոսկե գնդակի» շնորհիվ «Բարսելոնան» այս մրցանակի քանակով առաջ անցավ «Ռեալից»։ Կատալոնական ակումբն ունի 12, մադրիդյան ակումբը՝ 11 «Ոսկե գնդակ»։

«Ռեալից» տարբեր տարիների «Ոսկե գնդակի» արժանացել են Ալֆրեդո Դի Ստեֆանոն (1957, 1959), Ռայմոն Կոպան (1958), Ռոնալդոն (2002), Լուիշ Ֆիգուն (2000), Ֆաբիո Կանավարոն (2006), Կրիշտիանու Ռոնալդուն (2013, 2014, 2016, 2017) եւ Լուկա Մոդրիչը (2018)։

«Բարսելոնայից» «Ոսկե գնդակի» դափնեկիր են դարձել Լուիս Միրամոնտես Սուարեսը (1960), Յոհան Կրոյֆը (1973, 1974), Խրիստո Ստոիչկովը (1994), Ռիվալդոն (1999), Ռոնալդինյոն (2005) եւ Լիոնել Մեսին (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում