00:03  ,  3 դեկտեմբերի, 2019

Yashin Trophy. Ալիսոն Բեքերը՝ տարվա լավագույն դարպասապահ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն դարպասապահը՝ ստանալով Մոսկվայի «Դինամոյի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Լև Յաշինի անվան մրցանակը:

Աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում էին նաև Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը, «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան և «Բավարիայի» դարպասպաահ Մանուել Նոյերը:

Ալիսոն Բեքերը տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

France Football-ի մրցանակաբաշխությունն ընթանում է Փարիզում:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում