18:34  ,  30 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Վերոնայի» դեմ

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Վերոնային»։ Մայրաքաղաքային թիմը ներկայացրել է կազմը, որը պատրաստվում է այդ խաղին։

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտացուցակում ընդգրկել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի հետեւանքով երկու ամիս բաց թողնելուց հետո խաղադաշտ էր վերադարձել այս շաբաթ Ստամբուլում՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպմանը «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ։ Մխիթարյանն այդ խաղում փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին, իտալական թիմը հաղթեց 3։0 հաշվով։

«Վերոնա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում