Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե որ դեպքում կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, որը թափուր է Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո։
«Այս պահին մտադրություն չունեմ առաջադրվելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Դա կարող է լինել միայն այն բացառիկ դեպքում, եթե ես հասկանամ, որ թեկնածուների մեջ չկա մեկը, ով կարող է շարունակել ֆուտբոլի զարգացման այն ծրագիրը, որ սկսել ենք մենք:
Այդուհանդերձ, կարծում եմ, որ թեկնածուների մեջ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կկարողանան ապահովել այդ շարունակականությունը»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովը, որի ժամանակ կընտրվի ՀՖՖ նախագահն ու գործկոմի կազմը։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում