01:54  ,  27 նոյեմբերի, 2019

«Ռեալը» 2:0-ից հետո չհաղթեց ՊՍԺ-ին, «Յուվենտուսն» ու «Բավարիան» հաղթանակներ տարան (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հյուրընկալեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի հաշիվը հանդիպման 17-րդ րոպեին բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը 79-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: ՊՍԺ-ից աչքի ընկան Կիլիան Մբապեն և Պաբլո Սարաբիան:

B խմբում «Բավարիան» 6:0 հաշվով հաղթանակ տարավ «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ»: Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ պոկերի հեղինակ: Գոլերի հեղինակ դարձան նաև Լեոն Գորեցկան և Կորենտին Տոլիսոն:

D խմբում Թուրինի «Յուվենտուսը» տնային խաղում նվազագույն՝ 1:0 հաշով առավելության հասավ Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը տուգանայինից խփեց Պաուլո Դիբալան:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

A խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 2:2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 17, 79 - Կիլիան Մբապե, 80, Պաբլո Սարաբիա, 83

B խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:6 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 14, Ռոբերտ Լևանդովսկի, 53, 60, 64, 68, Կորենտին Տոլիսո, 90

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:2 (տեսանյութ)

Դելե Ալի, 45, Հարի Քեյն, 50, 77, Սերժ Օրյե, 73 - Յուսեֆ Էլ Արաբի, 6, Ռուբեն Սեմեդո, 19

C խումբ

«Ատալանտա» (Իտալիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:0 (տեսանյութ)

Լուիս Մուրիել, 27 (11մ.), Ալեխանդրո Գոմես, 47

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 1:1 (տեսանյութ)

Իլկայ Գյունդողան, 57 - Մանոր Սոլոմոն, 70

D խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1:0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում