22:53  ,  23 նոյեմբերի, 2019

«Միլանն» ու «Նապոլին» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Նապոլիին»։ Թիմերը բավարարվեցին 1-ական միավորով։

24-րդ րոպեն հյուրերը հաշիվը բացեցին մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոյի գոլի շնորհիվ։ 5 րոպե անց իտալացի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան վերականգնեց հավասարությունը։ 1։1 հաշիվն անփոփոխ մնաց մինչեւ խաղի ավարտը։

«Նապոլին» չհաղթեց 5-րդ տուրում անընդմեջ։ «Միլանը» նախորդ 6 խաղում միայն մեկ հաղթանակ է տարել։ «Նապոլին» 20 միավորով 7-րդն է, «Միլանն» ունի 14 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Միլան» - «Նապոլի»՝ 1։1 (տեսանյութ)

Ջակոմո Բոնավենտուրա, 29 - Իրվին Լոսանո, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում