Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տնային խաղում ուժերը չափեց «Լիլի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին: 31-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան: Գոլային փոխանցումների հեղինակ դարձան սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն և գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:
ՊՍԺ-ն այժմ 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մարսելի» նկատմամբ: «Լիլը» 19 միավորով 6-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր
ՊՍԺ - «Լիլ»՝ 2:0
Մաուրո Իկարդի, 17, Անխել Դի Մարիա, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:06 , 13 սեպտեմբերի
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի
19:26 , 12 սեպտեմբերի
13:36 , 12 սեպտեմբերի