12:47  ,  22 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն ցանկություն չունի տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է Goal.com-ը։

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինեւ 2024 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Ձանյոլոն «Ռոմայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում