22:01  ,  18 նոյեմբերի, 2019

Էրիկ Վարդանյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի դեմ հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի՝ Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էրիկ Վարդանյանը, որն ընդգրկվել էր Իտալիայի հավաքականի դեմ հանդիպման վերջնական հայտացուցակում, Հունաստանի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում