20:22  ,  17 նոյեմբերի, 2019

«Ռոման» մտադիր է վարձակալել «Ռեալի» հարձակվողին

Իտալական «Ռոման» մտադիր է վարձակալությամբ ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասին, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչին վարձակալելու փորձ «Ռոման» ձեռնարկել էր այս ամռանը եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձյալ կբանակցի Արքայական ակումբի հետ։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է հունվարին 20 միլիոն եվրոյով վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, սակայն «Ռոման» ցանկանում է կնքել կես տարվա վարձակալության պայմանագիր հաջորդ ամռանը տրանսֆերը գնելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Մարիանո Դիասը դեռ մրցելույթ չի ունեցել մադրիդյան ակումբում։ Իսպանիայի անցած առաջնությունում նա մասնակցել էր 13 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում