12:12  ,  10 նոյեմբերի, 2019

#Corner. Խաշմանյանի նշանակումն ու հավաքականի կազմը, Մխիթարյանն ու Ադամյանը չեն խաղա + մրցույթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 52-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Երեւանի «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որի ղեկավարությամբ ազգային թիմը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին հանդիպումները Հունաստանի (նոյեմբերի 15) եւ Իտալիայի (նոյեմբերի 18) դեմ։

Ավելի ուշ հրապարակվեց նաև հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը: Վնասվածքների պատճառով հայտացուցակից դուրս մնացին Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը, որակազրկման հետևանքով հույների հետ չի խաղա Վարազդատ Հարոյանը:

Փոխարենը ազգային թիմ են վերադարձել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը, առաջին անգամ հրավեր է ստացել նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը:

Հենրիխ Մխիթարյանը վերսկսեց մարզումները «Ռոմայում», սակայն չի մասնակցի հավաքականի առաջիկա երկու հանդիպումներին։ Սարգիս Ադամյանը ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Հոֆենհայմում», 26-ամյա ֆուտբոլիստի գոլը և վաստակած 11-մետրանոցը նպաստեցին «Քյոլնի» նկատմամբ հաղթանակին։ Էրիկ Վարդանյանը տեղափոխվեց ռուսական «Սոչի», Մարկոս Պիզելին հեռացավ ղազախական «Ակտոբեից»։

#Corner-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի կարիերան։ Նա գլխավորեց «Լվովը», որը եզրափակում է Ուկրաինայի Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Ներկայացնում ենք հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ, որը ղազախական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժար» թիմի դարպասապահների մարզիչն է։

Դարձյալ անցկացնում ենք մրցույթ՝ խաղարկելով Եվրո-2020-ի Հայաստան - Հունաստան հանդիպման երկու տոմս (Արեւվմտյան տրիբունա)։

Մրցույթին հաղթելու համար պետք է պատասխանել հետեւյալ հարցին․ «Ի՞նչ պետք է անեն Խաշմանյանն ու հավաքականի ֆուտբոլիստները, որպեսզի հույները Հայաստանից հեռանան առանց միավորի»։ Կհաղթի ամենաշատ հավանումներ ստացած մեկնաբանությունը YouTube-ում։

Թողարկման վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով