20:10  ,  7 նոյեմբերի, 2019

Աշխարհի լավագույն մարզիչն՝ ըստ Յուրգեն Կլոպի

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ խոսել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:

«Ես շատ եմ հարգում Գվարդիոլային և հպարտ եմ, որ ունեմ նրա պես մրցակից: Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ մեզ դժվար հանդիպում է սպասվում, սակայն ես վստահ եմ, որ մենք ունենք հաղթելու հնարավորություն»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն մարզիչն է:

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English