15:16  ,  7 նոյեմբերի, 2019

Կլաուդիո Բրավոն փոխարինման դուրս գալուց հետո հեռացված առաջին դարպասապահն է ՉԼ- ում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 36-ամյա չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին դարպասապահը, որը հեռացվել է փոխարինման դուրս գալուց հետ։

Իտալական «Ատալանտայի» դեմ չորրորդ տուրի հանդիպման ընդմիջմանը Բրավոն փոխարինել էր մանչեսթերյան թիմի հիմնական դարպասապահ Էդերսոն Մորաեսին, որը վնասվածք էր ստացել։

Խաղադաշտ դուրս գալուց չորս րոպե անց Բրավոն գոլ բաց թողեց, իսկ 81-րդ րոպեին անհաջող սահանկումով կասեցրեց Յոսիպ Իլիչիչի անցումը եւ հեռացվեց։ Դարպասապահի դիրքը զբաղեցրած աջ պաշտպան Կայլ Ուոլքերը կարողացավ անառիկ պահել դարպասը մինչեւ հանդիպման ավարտը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում