11:22  ,  6 նոյեմբերի, 2019

Պիկեն որակազրկվել է և բաց կթողնի «Բորուսիայի» դեմ հանդիպումը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» տնային խաղում ուժերը չափեց չեխական «Սլավիայի» հետ:

Իսպանացի պաշտպանը «Սլավիայի» հետ խաղում երրորդ դեղին քարտը ստացավ մրցաշարի խմբային փուլում և բաց կթողնի 5-րդ տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ տնային հանդիպումը: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Սլավիա» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Տեղեկացնենք, որ «Բարսելոնա» - «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում