Մյունխենի «Բավարիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է իր հեռացումը Գերմանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնից:
«Իմ հեռանալը ճիշտ որոշում է «Բավարիայի» համար: «Այնտրախտից» կրած պարտությունը և վերջին շրջանում «Բավարիայի» ցուցադրած խաղն ինձ ստիպեցին նման որոշում ընդունել:
Շնորհակալ եմ «Բավարիային», որի կազմում 1.5 հրաշալի տարի եմ անցկացրել: Մեծ հաջողություններ եմ մաղթում թիմին»,- Կովաչի խոսքը փոխանցում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի