09:40 4 նոյեմբերի, 2019Մյունխենի «Բավարիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է իր հեռացումը Գերմանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնից:
«Իմ հեռանալը ճիշտ որոշում է «Բավարիայի» համար: «Այնտրախտից» կրած պարտությունը և վերջին շրջանում «Բավարիայի» ցուցադրած խաղն ինձ ստիպեցին նման որոշում ընդունել:
Շնորհակալ եմ «Բավարիային», որի կազմում 1.5 հրաշալի տարի եմ անցկացրել: Մեծ հաջողություններ եմ մաղթում թիմին»,- Կովաչի խոսքը փոխանցում է «Բավարիայի» պաշտոնական կայքը:
48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.