23:04  ,  3 նոյեմբերի, 2019

Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում»

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարիերան կշարունակի «Սոչիում», հաղորդում է championat.com-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը կկնքի երեք տարվա պայմանագիր եւ ռուսական ակումբին կմիանա հունվարին։

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 12-րդ տուրում «Արարատ» - «Փյունիկ» (4։2) խաղում Էրիկ Վարդանյանը 68-րդ րոպեին կարմիր քարտ ստանալուց հետո երկրպագուներին միջնամատ էր ցույց տվել։

Էրիկ Վարդանյանը «մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար» որակազրկվել է մինչեւ 2020թ․ ապրիլի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով