16:50  ,  1 նոյեմբերի, 2019

Հայաստանի գավաթ․ «Գանձասար-Կապանը» պայքարից դուրս թողեց «Շիրակին»

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել նաեւ Վանաձորի «Լոռին», որի մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր մասնակցությունից գավաթի խաղարկությանը։

Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 2։1

Անան Մենսահ, 23, Գեղամ Հարությունյան, 40 – Սոլոմոն Ուդո, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում