18:27  ,  30 հոկտեմբերի, 2019

Սուրեն Չախալյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար

«Փյունիկի» ավագ մարզիչ Սուրեն Չախալյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:

«Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կզբաղեցնի զարգացման գծով ակումբի փոխնախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ 65-ամյա Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր ընթացիկ տարվա ապրիլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում