21:02  ,  28 հոկտեմբերի, 2019

ԵԱ. Տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները պարտություն կրեցին

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում հոկտեմբերի 28-ին տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց Ռուսաստանի թիմի հետ:

Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Ռուսաստանին: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին, իսկ Արման Փաշիկյանը սպիտակներով պարտվեց Դանիիլ Դուբովին:

Կանանց Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց Վրաստանի հավաքականին: Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականն այժմ ունի 12.5 միավոր և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Կանանց հավաքականը 12 միավորով 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում