22:20  ,  26 հոկտեմբերի, 2019

«Չելսիի» հաղթանակը, Պուլիշիչի հեթ-տրիկը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բարնլիին»։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմն առավելության հասավ 4։2 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, լոնդոնյան թիմի կազմում աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Վիլիանը։

«Չելսին» 20 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիին» եւ գոլերի տարբերությամբ չորրորդն է։ «Բարնլին» 12 միավորով 12-րդն է։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Բարնլի» - «Չելսի»՝ 2։4 (տեսանյութ)

Ջեյ Ռոդրիգես, 86, Դուայթ Մաքնիլ, 89 - Կրիստիան Պուլիշիչ, 21, 45, 56, Վիլիան, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում