«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան, 28-ամյա Ջեք Ռոդուելը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում», հաղորդում է pagineromaniste-ն։ Ազատ գործակալի կարգիվիճակ ունեցող ֆուտբոլիստը հոկտեմբերի 25-ին բուժզննում կանցնի հռոմեական ակումբում եւ կկնքի պայմանագիր։
Ռոդուելը «Էվերտոնի» սան է եւ այդ թիմում խաղացել է 2008-2012-ին։ Դրանից հետո նա 15 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան։ Մանչեսթերյան ակումբից Ռոդուելը 12,6 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Սանդերլենդ», որը ներկայացրել է չորս տարի։ Անցած մրցաշրջանում Ռոդուելը ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բլեքբերնին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի