Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ հանդիպման ավարտից հետո անդրադարձել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գրանցած նոր ռեկորդներին:
«Մեսին իսկական հանճար է: Նա կարող է վճռել ցանկացած հանդիպման ելք:
Չեմ զարմանում, որ Մեսին շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Խաղ առ խաղ նա էլ ավելի է կատարելագործվում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթանակ տարավ «Սլավիայի» նկատմամբ 2:1 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:55 , 29 նոյեմբերի
16:37 , 29 նոյեմբերի 
15:57 , 29 նոյեմբերի
11:51 , 29 նոյեմբերի 
10:57 , 29 նոյեմբերի
10:02 , 29 նոյեմբերի
09:08 , 29 նոյեմբերի 
01:55 , 29 նոյեմբերի 
01:44 , 29 նոյեմբերի
01:37 , 29 նոյեմբերի