22:49  ,  23 հոկտեմբերի, 2019

«Չելսին» վերջին պահին հաղթեց «Այաքսին», «Զենիթը» պարտվեց «Լայպցիգին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Այաքսի» հետ:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում բելգիացի հարձակվող Միշա Բատուշայի գոլը հաղթանակ պարգևեց Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին:

Միաժամանակ ընթացող խաղում «Լայպցիգն» ընդունել էր «Զենիթին»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Գերմանական թիմի կազմից աչքի ընկան ավստրիացի կիսապաշտպաններ Կոնրադ Լայմերը և Մարսել Զաբիտցերը: Ռուսական թիմի միակ գոլի հեղինակ դարձավ Յարոսլավ Ռակիցկին:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

G խումբ

«Լայպցիգ» - «Զենիթ»՝ 2:1 (տեսանյութ)

Կոնրադ Լայմեր, 49, Մարսել Զաբիտցեր, 59 - Յարոսլավ Ռակիցկի, 25

H խումբ

«Այաքս» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

Միշա Բատուշայ, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English