18:42  ,  23 հոկտեմբերի, 2019

«Աթլետիկի» դարպասապահը կարող է փոխարինել Կուրտուային

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրվում է Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա դարպասապահ Ունաի Սիմոնի ծառայություններով, հաղորդում է El Desmarque-ն:

Արքայական ակումբում Ունաի Սիմոնին տեսնում են որպես ապագայում բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային փոխարինող: 

Ունաի Սիմոնի պայմանագիրն «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, իսկ հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո:

Ունաի Սիմոնն «Աթլետիկի» ակումբային ակադեմիայի սան է: 

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի դարպասապահն Իսպանիայի առաջնություն մասնակցել է 8 հանդիպման և բաց թողել 4 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում