15:50  +04,  23 հոկտեմբերի, 2019

Յուրգեն Կլոպ․ Չի կարելի հույսը դնել միայն տնային խաղերի վրա, պետք է ձգտենք հաղթել նաեւ դրսում

Պետք է բարելավենք մեր վիճակագրությունը Չեմպիոնների լիգայի արտագնա հանդիպումներում, ասել է «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բելգիական «Գենկի» դեմ արտագնա խաղից առաջ։

Չեմպիոնների լիգայի նախորդ չորս արտագնա հանդիպումներում «Լիվերպուլը» պարտություն է կրել։ Նախորդ հաղթանակը հյուրընկալվելիս «Լիվերպուլը» տարել է երկու տարի առաջ Սլովենիայում, «Մարիբորի» հետ խաղում։

«Անցած տարի խումբը հավասար էր։ Մենք երեք պարտություն կրեցինք, բայց դուրս եկանք խմբից։ Այս տարի այլ կերպ է։ Չի կարելի հույսը դնել միայն տնային խաղերի վրա։ Մենք պետք է ձգտենք հաղթել նաեւ դրսում։ Մեր պարտությունները միանման չեն։ Որոշ խաղերում կարող էինք հաղթել, բայց տարբեր պատճառներով ձախողեցինք։ Բայց ընդհանուր առմամբ մեր արդյունքները Չեմպիոնների լիգայում դրական են»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթթ նվաճած «Լիվերպուլը» «Գենկի» հետ խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 23-ին։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ