20:02  ,  22 հոկտեմբերի, 2019

Կոնտե. «Բորուսիայի» հետ խաղից միայն հաղթանակ ենք ակնկալում

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Բորուսիայի» հետ հանդիպման մասին:

«Իհարկե, սա կարևոր հանդիպում է, սակայն եզրափակիչ չէ: Մենք «Բորուսիայի» հետ խաղից միայն հաղթանակ ենք ակնկալում:

Վստահ եմ, որ «Ինտերի» խաղացողներն ամեն ինչ կանեն հաղթանակի հասնելու համար: Մենք իրավունք չունենք միավորներ կորցնել»,- Կոնտեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում