19:35  +04,  21 հոկտեմբերի, 2019

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցութային հանձնաժողովը մերժել է Լա Լիգայի ղեկավարության բողոքարկումը՝ հանդիպման անցկացման օրը թողնելով անփոփոխ:

Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասնակցությամբ Իսպանիայի Արքայական գավաթի հանդիպումները: Այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է փոփոխություններ կատարի Արքայական գավաթի խաղացանկում:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին: Բարսելոնայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով հանդիպումը հետաձգվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ