28 տարեկանս կփորձեմ նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Այսօր արդեն շատ շնորհավորաննքներ եմ ստացել: Այս ընթացքում մարզման մեջ եմ եւ չեմ կարողանում բոլորին պատասխանել: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Մեծ սպորտում կարեւորագույն նպատակս երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը սակայն անվանական չէ։ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում չգոտեմարտեց վնասվածքի պատճառով։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:03 , 19 հոկտեմբերի
00:40 , 19 հոկտեմբերի 
22:12 , 18 հոկտեմբերի 
22:01 , 18 հոկտեմբերի
21:26 , 18 հոկտեմբերի 
19:09 , 18 հոկտեմբերի
18:55 , 18 հոկտեմբերի 
18:52 , 18 հոկտեմբերի 
16:35 , 18 հոկտեմբերի
15:50 , 18 հոկտեմբերի