15:07 21 հոկտեմբերի, 201928 տարեկանս կփորձեմ նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը հոկտեմբերի 21-ին նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
«Այսօր արդեն շատ շնորհավորաննքներ եմ ստացել: Այս ընթացքում մարզման մեջ եմ եւ չեմ կարողանում բոլորին պատասխանել: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար: Մեծ սպորտում կարեւորագույն նպատակս երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը սակայն անվանական չէ։ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում չգոտեմարտեց վնասվածքի պատճառով։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.