14:24  ,  19 հոկտեմբերի, 2019

«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Պոչետինոյի աշխատանքից

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից, գրում է Daily Mail-ը։

Խաղացողները կարծում են, որ մարզիչը սխալ է անցկացրել ամառային նախապատրաստական փուլը, այժմ էլ չափից շատ է ծանրաբեռնում իրենց։ Ազգային թիմերի ֆուտբոլիստները «Տոտենհեմ» վերադառնալուց հետո քիչ ժամանակ են ստացել հանգստանալու եւ վերականգնվելու համար։

Բացի այդ անգլիական ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են, որ Պոչետինոն եվրագավաթային հանդիպումներից հետո ստիպում է խաղացողներին գիշերել ակումբային մարզաբազայում։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 9-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English