Անգլիական «Տոտենհեմի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկո Ալարկոնին:
El Desmarque-ն հաղորդում է, որ «Տոտենհեմը» Իսկոյին կփորձի ընդգրկել թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի՝ «Ռեալ» տեղափոխության գործարքում:
Ավելի վաղ Էրիկսենը հայտարարել էր, որ հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ և առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ակումբից:
Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում