14:48  ,  16 հոկտեմբերի, 2019

Ուոքերը ծաղրել է Զինչենկոյին, որը շատ հուզական էր նշել Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը ծաղրել է ակումբակից Ալեքսանդր Զինչենկոյին, որը շատ բուռն էր նշել էր Ուկրաինայի հավաքականի դուրս գալը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ։ Զինչենկոն ուղիղ եթերում մի քանի անգամ բղավելով հայտնվել էր կադրում։

Ուոքերը տեսանյութը գրառել է «I remember my first beer», ինչը նշանակում է ոչ հասուն եւ մանկական վարք։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը ընտրական մրցաշարում 2։1 հաշվով պարտության մատնեց Պորտուգալիային՝ ապահովելով ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում