12:44  ,  16 հոկտեմբերի, 2019

Մոդրիչը չի օգնի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ խաղում

Խորվաթիայի հավաքականում վնասվածք ստացած կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի օգնի Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ խաղում, հաղորդում է Marca-ն։ 34-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա երեք հանդիպումները։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն այդ խաղերում կմրցի «Մալյորկայի», «Գալաթասարայի» եւ «Բարսելոնայի» հետ։

Սուպերկլասիկոն տեղի կունենա Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում, հոկտեմբերի 26-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում