Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ուկրաինացի Վադիմ Լազորենկոն։
Հայկական թիմն արդեն առաջին մարզումն է անցկացրել 54-ամյա մասնագետի ղեկավարությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10 տուրից հետո «Արարատը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում