Լեգենդար ֆուտբոլային դարպասապահ Պետր Չեխը նորամուտն է նշել տափօղակով հոկեյում։ Լոնդոնի «Չելսիի» եւ «Արսենալի» նախկին խաղացողը մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես կգա անգլիական «Գիլդֆորդ Ֆենիքս» թիմում։
Անգլիական երկրորդ ազգային լիգայի խաղում «Գիլդֆորդ Ֆենիքսը» հաղթել է հետխաղյա բուլիտներով։ 37-ամյա Չեխը հետ է մղել երկու հարված եւ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Չեխը տնօրենի եւ տեխնիկական խորհրդականի պաշտոններ ունի «Չելսիում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում