11:07  ,  14 հոկտեմբերի, 2019

Եվրո-2020․ Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման մրցավարները՝ իսպանական Պրիմերայից

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի Ֆինլանդիա - Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իսպանական Պրիմերան սպասարկող Խեսուս Խիլ Մանսանոն, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Նրան կօգնեն իսպանացիներ Դիեգո Բարբերոն եւ Անխել Նեւադոն։ Չորրորդ պաշտոնյան է իսպանացի Խուան Մարտինես Մունիերան։

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Տուրկուի «Վերիտաս» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Եվրո-2020, ընտրական փուլ, J խումբ, 8-րդ տուր, հոկտեմբերի 15

Ֆինլանդիա - Հայաստան՝ 20։00 (Երեւանի ժամանակ)

Լիխտենշտեյն - Իտալիա՝ 22։45

Հունաստան - Բոսնիա-Հերցեգովինա՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում