12:17  ,  13 հոկտեմբերի, 2019

Ֆորմուլա-1․ «Մերսեդեսը» 6-րդ տարին անընդմեջ լավագույնն է

«Մերսեդեսը» 6-րդ անգամ անընդմեջ նվաճեց Ֆորմուլա-1-ի Կոնստրուկտորների գավաթը։ Ճապոնիայի Մեծ մրցանակում հաղթող դարձավ «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։ «Մերսեդեսի» մյուս մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ճապոնիայում գրավեց երրորդ տեղը։ «Մերսեդեսը» 611 միավորով անհասանելի դարձավ մոտակա հետապնդող «Ֆերարիի» համար՝ 435 միավոր։

Ճապոնիայում տարած հաղթանակի շնորհիվ Բոտասն (274 միավոր) ընդհանուր հաշվարկում տարբերությունը առաջատար Լյուիս Հեմիլթոնի (338 միավոր) հետ նվազեցրեց մինչեւ 64 միավորի եւ դեռ տեսական հնարավորություն է պահպանում շրջանցել նրան։

Ճապոնիայի Մեծ մրցանակ

  1. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 52 շրջան
  2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +11.376
  3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +11.786
  4. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +61.152
  5. Կարլոս Սայնս («Մաքլարեն») +69.081
  6. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +1 շրջան
  7. Դանիել Ռիկարդո («Ռենո») +1 շրջան
  8. Պիեր Գասլի («Տորո Ռոսո») +1 շրջան
  9. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան
  10. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +1 շրջան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով