Վիեննայում տեղի ունեցած մարաթոնյան վազքի ընթացքում քենիացի մարզիկ Էլիուդ Կիպչոգեն դարձել է պատմության մեջ առաջին մարզիկը, որը մրցատարածությունը հաղթահարել է 2 ժամից քիչ ժամանակում:
Ineos 1:59 Challenge ծրագրի կողմից կազմակերպված մարաթոնում Կիպչոգեն վազքուղին հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40 վայրկյանում:
Մարաթոնի աշխարհի ռեկորդը ևս պատկանում է Կիպչոգեին: 2018 թվականի սեպտեմբերին Բեռլինում տեղի ունեցած մարաթոնում քենիացի մարզիկը վազքուղին հաղթահարել էր 2 ժամ 1 րոպեում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում