11:08  ,  12 հոկտեմբերի, 2019

Բեքհեմը ցանկանում է դառնալ Մբապեի գործակալը

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ցանկանում է դառնալ ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի գործակալը, հայտնում է Daily Mail-ը:

Բեքհեմը կարծում է, որ Մբապեի հետ պայմանագիր կնքելը բարձր վարկանիշ կապահովի իր նորաստեղծ գործակալական ընկերության համար:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Դևիդ Բեքհեմը ՊՍԺ-ում հանդես է եկել 2013 թվականին՝ ակումբի կազմում մասնակցելով 10 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում