22:29  ,  11 հոկտեմբերի, 2019

Զիդանը ցանկանում է «Ռեալում» տեսնել Պոգբային, Պերեսն իր թեկնածուն ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հարաբերությունները կրկին լարվել են:

Marca-ի հաղորդմամբ՝ Զիդանը ցանկանում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, իսկ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ՝ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տեղափոխության հարցում:

Ավելի վաղ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել էր, որ Էրիկսենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ և ցանկանում է հեռանալ թիմից:

«Ռեալը» Պոլ Պոգբային ձեռք բերելու փորձ կատարել էր նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մերժեց «Ռեալի» բոլոր առաջարկները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում