09:21  +04,  10 հոկտեմբերի, 2019

Լևանդովսկին՝ «Բավարիայի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերին Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Լեհ հարձակվողը գոլ է խփել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսին «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: