09:21 10 հոկտեմբերի, 2019Ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը:
Սեպտեմբերին Լևանդովսկին Գերմանիայի առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Լեհ հարձակվողը գոլ է խփել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսին «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև օգոստոսին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.