22:16  ,  8 հոկտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականն ամբողջական կազմով մարզում է անցկացրել (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին հերթական մարզումն է անցակցրել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական տուրերի հանդիպումներից առաջ:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ մարզում են անցկացրել նաև այն խաղացողները, որոնք հոկտեմբերի 7-ին դեռ չէին միացել ազգային հավաքականին՝ Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Ռումյան Հովսեփյանը, Ժոաո Արարատը և Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտեյնշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում