19:54  ,  6 հոկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» 1 միավոր վաստակեց Վալյադոլիդում եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Վալյադոլիդին»։ Հաղթանակին ավելի մոտ էին դաշտի տերերը, որոնք ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն իսպանացի հարձակվող Սանդրո Ռամիրեսը բարձր հարվածեց։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

«Աթլետիկոն» 15 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Գրանադային», որն ունի 14 միավոր։ Առաջատար «Ռեալը» վաստակել է 18 միավոր։ «Վալյադոլիդը» 12-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Աթլետիկո»՝ 0։0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Սանդրո Ռամիրես («Վալյադոլիդ»), 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով