20:48  ,  5 հոկտեմբերի, 2019

Բարձրագույն խումբ. «Ուրարտուն» ու «Շիրակը» չորոշեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 10-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվեց «Ուրարտուին»: 

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացեց «Ուրարտուի» ռուսաստանցի հարձակվող Եվգենի Կոբզարը: «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն դարձավ դուբլի հեղինակ: «Ուրարտուն» հանդիպման վերջնամասում Կարեն Մելքոնյանը հավասարեցրեց խաղի հաշիվը:

Այժմ «Շիրակը» 19 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում: «Ուրարտուն» 9 միավորով 8-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Ուրարտու» - «Շիրակ»՝ 2:2

Եվգենի Կոբզար, 28, Կարեն Մելքոնյան, 89 - Մորի Կոնե, 58, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում