17:44  ,  3 հոկտեմբերի, 2019

Տեր Շտեգեն. Սուարեսը շատերին ստիպեց լռել

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպման արդյունքի մասին:

«Գոհ եմ «Բարսելոնայի» խաղից: Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք և արժանի հաղթանակ տարանք: Իհարկե, սխալները լիովին վերացված չեն, սակայն մեր թիմի խաղում մեծ առաջընթաց է նկատվում:

Սուարեսը շատերին ստիպեց լռել: Ուրախ եմ նրա գրանցած արդյունքի համար»,- Տեր Շտեգենի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում հաղթանակ տարավ «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով: Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում