15:37  +04,  3 հոկտեմբերի, 2019

ՉԼ․ Երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստների քառյակը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունը մեկնարկել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Լավագույն քառյակում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, որը չորս գոլ է խփել Լոնդոնի «Տոտենհեմին» (7։2), Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, որը դուբլի հեղինակ է դարձել Միլանի «Ինտերի» դեմ խաղում (2։1), «Բրյուգեի» հարձակվող Դենիս Բոնավենտուրեն, որի դուբլի շնորհիվ բելգիական թիմը 2։2 հաշվով է ավարտել հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը նույնպես խփել է երկու գոլ, գերմանական թիմը 2։0 հաշվով հաղթել է չեխական «Սլավիային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ