Ռուսաստանի Ուլան Ուդե քաղաքում անցկացվելիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Անահիտ Հարոյաննն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 3-ին մրցումային առաջին օրն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում